Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Տուրքերը

1. Անդամ պետությունները սահմանում են սույն պայմանագրին համապատասխան Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից եւ իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։

2. Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։