Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Ուժի մեջ մտնելը

1. Սույն պայմանագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է եւ Միության իրավունքի մաս է կազմում։

2. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

Անդամ պետությունները դիվանագիտական ուղիներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են սույն պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինների (կազմակերպությունների) մասին։

3. Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են սույն պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները եւ տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին։

4. Միության ապրանքային նշանի հայտերի եւ Միության ապրանքի ծագման տեղանվան հայտերի ընդունումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված վերջին գրավոր ծանուցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստանալու օրվանից սկսած։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2020 թվականի փետրվարի 3-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը որպես սույն պայմանագրի ավանդապահ յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։