Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Շահագրգիռ անձանց դիմումները Միության ապրանքային նշանի հրապարակված հայտի վերաբերյալ

1. Ցանկացած շահագրգիռ անձ, որի իրավունքները եւ օրինական շահերը խախտվել են Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու կապակցությամբ, իրավասու է Միության ապրանքային նշանի հայտի հրապարակման թվականից 3 ամսվա ընթացքում ներկայացման գերատեսչություն ներկայացնելու Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու վերաբերյալ սույն պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության մասին իր դիմումը։

2. Ներկայացման գերատեսչությունը հայտատուին ծանուցում է շահագրգիռ անձանցից ստացված դիմումների մասին եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տեղադրում է պաշտոնական կայքում։

Հայտատուն իրավունք ունի շահագրգիռ անձանց դիմումների վերաբերյալ իր փաստարկները ներկայացման գերատեսչություն ներկայացնելու շահագրգիռ անձանցից ստացված դիմումների մասին ծանուցումն իրեն ուղարկելու թվականից 3 ամսվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։