Հոդված 17. Գնում կատարելու ձևերը
Հոդված 17. Գնում կատարելու ձևերը
1. Գնում կատարելու ձևերն են`
ա) մրցույթը.
բ) սահմանափակ մրցույթը.
գ) գնանշման հարցումը.
դ) մրցակցային բանակցությունները.
ե) մեկ անձից գնումը:
2. Մրցույթի տեսակներն են բաց և փակ:
3. Մրցույթը լինում է նպատակային կամ պարբերական: Մրցույթը պարբերական է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ, և այն ներառված է լիազոր մարմնի հաստատած ցանկում, հակառակ դեպքում մրցույթը նպատակային է:
4. Մրցույթը սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարվել երկու փուլով:
5. Գնումները կատարվում են բաց մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 19-23-րդ հոդվածներով և 5-րդ բաժնով նախատեսված դեպքերի:
6. Լիազոր մարմնի սահմանած ցանկում ներառված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է սույն օրենքի 5-րդ բաժնով նախատեսված կարգով: