Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 2 · ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը

1. Մասնակիցը մրցույթի հայտով, մրցույթի հրավերով սահմանված կարգով ներկայացնում է մրցույթի հայտի ապահովում: Մրցույթի հայտի ապահովման չափը կազմում է մրցույթի հայտով առաջարկվող գնի երկու տոկոսը: Մրցույթի հրավերում նշվում են մրցույթի հայտի ապահովմանը վերաբերող պայմանները:

2. Մասնակիցն իրավունք ունի մինչև մրցույթի հայտը ներկայացնելը պահանջելու հաստատել մրցույթի հայտի ապահովման ընդունելի լինելու հանգամանքը, որին պետք է պատասխանվի նման հարցում ստանալուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում:

3. Դրամի ձևով ներկայացված մրցույթի հայտի ապահովումը, որպես ցպահանջ ավանդ, պահվում է այդ նպատակով լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

4. Մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացնողը հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` զրկվում է գնման պայմանագիր ստորագրելու իրավունքից:

5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի, մրցույթի հայտի ապահովումը գնման պայմանագիրը կնքվելուց, իսկ մրցույթը չկայացած հայտարարվելուց կամ մրցույթի հայտը մերժվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է այն ներկայացնողին:

6. Պարբերական մրցույթի հայտի ապահովման չափի որոշման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։