ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 22. Մրցակցային բանակցությունների անցկացման պայմանները
Հոդված 22. Մրցակցային բանակցությունների անցկացման պայմանները
Գնումը կարող է կատարվել մրցակցային բանակցությունների ձևով, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում և`
ա) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և մրցույթի ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել.
բ) գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը: