ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 18. Երկու փուլով մրցույթի կատարման պայմանները
Հոդված 18. Երկու փուլով մրցույթի կատարման պայմանները
Մրցույթը կարող է կատարվել երկու փուլով, եթե պատվիրատուն`
ա) հնարավորություն չունի սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սահմանելու գնման առարկայի բնութագրերը, և`
- հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու առաջարկներ գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ, կամ`
- գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկությունների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բանակցելու մասնակիցների հետ.
բ) մտադիր է կնքել գնման պայմանագիր` գիտական, այդ թվում` սոցիոլոգիական կամ փորձագիտական հետազոտություններ ձեռք բերելու նպատակով: