Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 3 · ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

Հոդված 37. Մրցույթի արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Մրցույթի արդյունքների ամփոփումը

1. Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրավիրվում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստ, որում հայտարարվում է ընտրված մասնակիցը, կամ սույն օրենքին համապատասխան` մրցույթը հայտարարվում է չկայացած:

2. Ընտրված և երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին հայտարարելուց հետո մնացած հայտերը մերժվում են, կազմվում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի նիստին ներկա անդամները և ընտրված մասնակիցը:

3. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամը և (կամ) մասնակիցը մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ցանկանում է արտահայտել մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությանը:

4. Պարբերական մրցույթների արդյունքների ամփոփման կարգի` սույն օրենքով չնախատեսված առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։