ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 58. Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների գնումների
Հոդված 58. Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների գնումների
կատարման առանձնահատկությունները
Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների գնումների կատարման դեպքում սույն օրենքի`
ա) 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով և 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում, և տեղական ինքնակառավարման մարմիններն ու համայնքային հիմնարկները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
բ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ավագանին: