ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 24. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի
Հոդված 24. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի
փոփոխման անթույլատրելիությունը
1. Գնման առանձին ընթացակարգ անցկացնելուց խուսափելու նպատակով արգելվում է`
ա) գնումը բաժանել առանձին չափաբաժինների.
բ) փոփոխել գնման պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը:
2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները որպես մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են ներկայացվել առանձին չափաբաժիններով: