Հոդված 60. Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների
Հոդված 60. Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների
հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների
գնումների կատարման առանձնահատկությունները
Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման դեպքում`
ա) սույն օրենքով նախատեսված նորմերը չեն գործում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան է նախատեսված.
բ) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով և 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում և պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
գ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը: