ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
Հոդված 12. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հակաօրինական գործողության կատարում, ապա այդ մասնակցի հայտը անհապաղ մերժվում է, և պատվիրատուն այդ մասին ծանուցում է լիազոր և իրավապահ մարմիններին` վերջիններիս և այդ մասնակցին ներկայացնելով նման որոշման հիմքը: