Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը
Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը
1. Բաց մրցույթի ձևով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում է հայտարարություն:
Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ մասով, ապա հայտարարությունը հրապարակվում է հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն երեսուն օր առաջ:
2. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա հայտարարությունը հրապարակվում է հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն քառասուն օր առաջ:
3. Բաց մրցույթի հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
բ) մրցույթի ծածկագիրը.
գ) գնման պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ շարադրանքը.
դ) մասնակիցների` մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
ե) հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.
զ) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
է) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.
ը) հայտերը ներկայացնելու տեղը և ժամկետը.
թ) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ: