Հոդված 26. Հրավերի տրամադրումը
Հոդված 26. Հրավերի տրամադրումը
1. Հայտարարության հիման վրա պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի աշխատանքային երկու օրվա ընթացքում ստանալու հրավեր:
2. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա մասնակիցն իրավունք ունի պահանջելու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրավեր:
3. Բաց մրցույթի դեպքում փաստաթղթային ձևով հրավեր տրամադրելու համար գանձվում է վճար, որը չի կարող գերազանցել մրցույթի հրավերի` պատճենահանման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Հրավերը տրամադրվում է պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի տված փաստաթղթի պատճենի ներկայացման դեպքում:
Ռուսերեն և անգլերեն լեզուներով հրավերի տրամադրման համար գանձվող վճարի չափի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` բաց մրցույթին մասնակցելու իրավունքը: