Հոդված 28. Հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը
Հոդված 28. Հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը
1. Մասնակիցն իրավունք ունի մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն աշխատանքային հինգ օր առաջ պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում, որը տրամադրվում է հարցումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրելու օրը գրավոր ծանուցվում են հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցները` առանց նշելու պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն մասով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից:
2. Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետից առնվազն աշխատանքային հինգ օր առաջ կարող են մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու ձևով փոփոխվել գնման առարկայի բնութագրերը: Բաց մրցույթի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող աշխատանքային երեք օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, իսկ փակ մրցույթի դեպքում փոփոխությունները տրամադրվում են մրցույթի հրավեր ստացած անձանց: Բաց մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին մամուլում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ փակ մրցույթի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այդ դեպքում մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած մրցույթի հայտի ապահովման գործողության ժամկետը կամ ներկայացնել մրցույթի հայտի նոր ապահովում:
3. Սույն հոդվածի համաձայն` կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: