Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքի նպատակը և գործողության ոլորտը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի նպատակը և գործողության ոլորտը

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել`

ա) գնման գործընթացի մրցակցային, արդյունավետ, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը.

բ) գնման գործընթացի միասնական կանոնների սահմանումը և դրանց կիրառման նկատմամբ վերահսկողության իրավական հիմքերի առկայությունը.

գ) գնման գործընթացի կարգավորումը և համակարգումը.

դ) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունքի գերակայությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

ե) գնման պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնումը և նրանց միջև մրցակցության խրախուսումը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում պատվիրատուի հատուցմամբ կատարվող գնումների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։