Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը
Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը
1. Մինչև մրցույթի հայտարարության հրապարակումը պատվիրատուն ստեղծում է առնվազն երեք անդամից կազմված մրցույթի կամ առաջարկների գնահատող հանձնաժողով, որը`
ա) հաստատում է մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի տեքստերը.
բ) փոփոխություններ է կատարում մրցույթի հրավերում.
գ) պարզաբանումներ է ներկայացնում մրցույթի վերաբերյալ.
դ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.
ե) որոշում է մրցույթի հաղթողին (հաղթողներին):
2. Հանձնաժողովն ունի նախագահ և քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և`
ա) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման պատասխանատուն է.
գ) կազմում և հանձնաժողով է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.
դ) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը.
ե) սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է հրավեր.
զ) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
է) կազմակերպում է մրցույթի վերաբերյալ պարզաբանումների ներկայացումը.
ը) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Մրցույթի հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: