Հոդված 7. Գնումներին մասնակցելու հավասարությունը
Հոդված 7. Գնումներին մասնակցելու հավասարությունը
1. Գնումների գործընթացին որևէ օտարերկրյա ֆիզիկական անձի, կազմակերպության, քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության և պաշտպանության շահերից:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասը չի կիրառվում, ապա հրավերում ներառվում է հայտարարություն, որ հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում` հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասը, ապա հրավերում այդ մասին ներառվում է հայտարարություն:
3. Եթե գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ որոշակի չափանիշներ բավարարելու պահանջ, սակայն օտարերկրյա պետության օրենսդրությամբ, որի ռեզիդենտն է մասնակիցը, նման պահանջներ նախատեսված չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում այդ մասնակիցն իրավունք ունի մասնակցելու գնման գործընթացին` առանց հատուկ թույլտվություն (լիցենզիա) ներկայացնելու կամ որոշակի չափանիշներ բավարարելու պահանջի պահպանման:
Սույն մասի պահանջները չեն կիրառվում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ տեսակի գործունեություն Հայաստանի Հանրապետությունում կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:
4. Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների հիմնադրած կազմակերպությունների: