Հոդված 1
Հոդված 1.
1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:
2. Իրենց նպատակներին հասնելու համար բոլոր ժողովուրդները կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական հարստությունները և ռեսուրսները` առանց վնասելու որևէ պարտավորության, որը բխում է փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության` նրան պատկանող միջոցներից:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները, այդ թվում և այն պետությունները, որոնք պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, պետք է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:
մաս 2