Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

1. Սույն դաշնագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ նշանակում է, թե որևէ պետություն, որևէ խումբ կամ որևէ անձ իրավունք ունի զբաղվելու ինչ-որ գործունեությամբ կամ կատարելու ինչ որ գործողություն` ուղղված սույն դաշնագրում ճանաչված իրավունքները կամ ազատությունները ի չիք դարձնելու, կամ դրանք սահմանափակելուն ավելի մեծ չափով, քան նախատեսվում է սույն դաշնագրում:

2. Չի թույլատրվում օրենքի, կոնվենցիաների, կանոնների կամ սովորույթների ուժով մարդու` որևէ երկրում ճանաչվող կամ գոյություն ունեցող որևէ հիմնական իրավունքի ոչ մի սահմանափակում կամ նվազեցում այն պատրվակով, թե սույն դաշնագրում չի ճանաչվում այդպիսի իրավունք, կամ որ այդ դաշնագրում այն ճանաչվում է` նվազ ծավալով:

մաս 3

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։