Հոդված 31
Հոդված 31.
1. Սույն դաշնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ենթակա է Միավորված Ազգերի Կազմակերպության արխիվ ի պահ հանձնման:
2. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն դաշնագրի հաստատված պատճեններն առաքում է 26 հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` հարկ եղածի պես լիազորված համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրելու համար Նյու Յորքում բաց սույն դաշնագիրը ստորագրեցին հազար ինը հարյուր վաթսունվեց թվականի դեկտեմբերի տասնիննին:
Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ.: