Հոդված 18
Հոդված 18.
Ի կատարումն մարդու իրավունքների և հիմնական ազատությունների բնագավառում ըստ ՄԱԿ-ի կանոնադրության իր պարտականությունների, Տնտեսական և Սոցիալական խորհուրդը կարող է համաձայնության մեջ մտնել մասնագիտացված հիմնարկների հետ սույն դաշնագրի` իրենց գործունեության ոլորտին վերաբերող որոշումների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջադիմության մասին նրանց կողմից իրեն զեկույցներ ներկայացնելու վերաբերյալ: Այդ զեկույցները կարող են իրենց մեջ ներառնել կենսագործման մասին նրանց իրավասու մարմինների կողմից ընդունվող որոշումների և հանձնարարականների մանրամասներ: