Հոդված 16
Հոդված 16.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են այս դաշնագրի երկրորդ մասին համապատասխան ներկայացնել զեկույցներ սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների պահպանման ասպարեզում նրանց կողմից ձեռնարկվող միջոցների մասին և այդ ուղղությամբ ձեռք բերված առաջադիմության մասին:
2. a/ Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց օրինակներն ուղարկում է Տնտեսական և Սոցիալական Խորհրդի քննությանը` սույն դաշնագրի դրույթներին համապատասխան:
b/ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը նաև մասնագիտացված հիմնարկներին է առաքում զեկույցների օրինակները և զեկույցների ցանկացած համապատասխան մասերը սույն դաշնագրին մասնակցող պետությունների, որոնք նույնպես հանդիսանում են այդ մասնագիտացված հիմնարկների անդամներ, քանի որ այդպիսի զեկույցները կամ այդ զեկույցների մասերը վերաբերում են ցանկացած այն հարցերին, որոնք մտնում են վերը նշված հիմնարկների պարտականությունների շրջանակների մեջ` նրանց սահմանադրական ակտերին համապատասխան: