Հոդված 27
Հոդված 27.
1. Սույն դաշնագիրն ուժի մեջ է մտնում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց:
2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը սույն դաշնագիրը կվավերացնի կամ դրան կմիանա երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելուց հետո, սույն դաշնագիրն ուժի մեջ կմտնի նրա սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց: