Հոդված 23
Հոդված 23.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները համաձայնում են, որ սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացմանը նպաստող միջազգային միջոցառումների թվին է պատկանում այնպիսի միջոցների կիրառումը, ինչպիսիք են կոնվենցիաների կնքումը, հանձնարարականների ընդունումը, տեխնիկական օգնության ցուցաբերումը և խորհրդատվությունների նպատակով տարածաշրջանային խորհրդակցությունների ու տեխնիկական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև շահագրգիռ կառավարությունների հետ համատեղ կազմակերպված հետազոտությունները: