Հոդված 15
Հոդված 15.
1. Սույն դաշնագրին մասնակցողները ճանաչում են յուրաքանչյուր մարդու`
a/ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը,
b/ գիտական առաջադիմության արդյունքներից և դրանց գործնական կիրառումից օգտվելու իրավունքը, (այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից օգտվելու իրավունքը, որոնք առաջանում են ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատությունների կապակցությամբ, որոնց հեղինակը հանդիսանում է նա:
2. Այդ իրավունքի լրիվ իրականացման նպատակով սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից պետք է ձեռնարկվեն միջոցներ, ներառյալ այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պաշտպանության, զարգացման և տարածման համար:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել այն ազատությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ է գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար:
4. Սույն դաշնագրին մասնակցող պետություններն ընդունում են այն օգուտը, որը գիտական և մշակութային բնագավառներում ստացվում է միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից և զարգացումից:
մաս 4