Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

1. Սույն դաշնագրին մասնակցող յուրաքանչյուր պետություն պարտավոր է անհատական կարգով և միջազգային օգնության ու համագործակցության կարգով, մասնավորապես, տնտեսական և տեխնիկական բնագավառներում եղած ռեսուրսների առավելագույն սահմաններում միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որպեսզի աստիճանաբար, բոլոր հարկ եղած եղանակներով, ներառյալ, մասնավորապես, օրենսդրական միջոցների ընդունումը, ապահովի մարդու` սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների լրիվ իրականացումը:

2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են երաշխավորել, որ սույն դաշնագրի մեջ հռչակված իրավունքները կիրականացվեն առանց որևէ խտրականության, այն է, ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ հանգամանքի բերումով:

3. Զարգացող երկրները կարող են մարդու իրավունքների և իրենց ժողովրդական տնտեսության հարկը եղած հաշվառմամբ որոշել, թե նրանք որ չափով պետք է երաշխավորեն սույն դաշնագրի մեջ ճանաչվող տնտեսական իրավունքներն այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում նրանց քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։