Հոդված 29
Հոդված 29.
1. Սույն դաշնագրին մասնակցող ցանկացած պետություն կարող է առաջարկել ուղղումներ և դրանք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարն, այնուհետև, առաջարկված ցանկացած ուղղում ուղարկում է սույն դաշնագրին մասնակցող պետություններին, խնդրելով իրեն հաղորդել, թե նրանք արտահայտվոևւմ են այդ առաջարկությունները քննության առնելու և դրանց առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով կոնֆերանս գումարելու օգտին: Եթե մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվի այդպիսի կոնֆերանսի օգտին, ապա Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարն այդ կոնֆերանսը գումարում է Միավորված Ազգերի Կազմակերպության հովանավորության ներքո: Այդ կոնֆերանսին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ցանկացած ուղղում ներկայացվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի հաստատմանը:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում դրանք Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատվելուց և սույն դաշնագրին մասնակցող պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո` նրանց սահմանադրական ընթացակարգին համապատասխան:
3. Երբ ուղղումներն ուժի մեջ են մտնում, դրանք դառնում են պարտադիր այն մասնակից պետությունների համար, որոնք դրանք ընդունել են, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն դաշնագրի որոշումները և բոլոր նախորդ ուղղումները, որոնք նրանց կողմից ընդունվել են: