Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ընդունում են, որ.

1. Ընտանիքին, որը հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը, պետք է ըստ հնարավորին տրամադրվեն ամենալայն պահպանություն և օգնություն, առանձնապես ընտանիքի կազմավորման ժամանակ, և քանի դեռ ընտանիքի պատասխանատվության վրա է ընկած ոչ ինքնուրույն երեխաների ու նրանց դաստիարակության հոգսը: Ամուսնությունը պետք է կայանա ամուսնության մեջ մտնողների ազատ համաձայնությամբ:

2. Հատուկ պաշտպանություն պետք է տրամադրվի մայրերին` մինչև ծննդաբերությունը և դրանից հետո ընկած խելամիտ ժամանակաշրջանի ընթացքում: Այդ ժամանակաշրջանի ընթացքում աշխատող մայրերին պետք է տրամադրվի վճարովի արձակուրդ կամ արձակուրդ` սոցիալական ապահովության բավարար նպաստներով հանդերձ:

3. Պաշտպանության և օգնության հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն բոլոր երեխաների և դեռահասների նկատմամբ` առանց որևէ խտրականության ընտանեկան ծագման հատկանիշով կամ այլ հատկանիշով: Երեխաները և դեռահասները պետք է պաշտպանված լինեն տնտեսական և սոցիալական շահագործումից: Նրանց բարոյականության և առողջության համար վնասակար կամ նրանց կյանքի համար վտանգավոր կամ նրանց բնականոն զարգացմանը հնարավոր վնասաբեր բնագավառում նրանց աշխատանքի օգտագործումը պետք է պատժելի լինի օրենքով: Դրանից բացի, պետությունները պետք է սահմանեն տարիքային չափեր, որոնցից ներքև մանկական վճարովի աշխատանքից օգտվելն արգելվում է և պատժվում օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։