Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար և նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ ապահովելու համար այդ իրավունքի իրականացումը, ընդունելով այդ առումով ազատ համաձայնության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը:

2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները, ճանաչելով սովից ձերբազատված լինելու յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքը, պետք է անհատական և գործնական ծրագրեր ներառնող միջազգային համագործակցության կարգով ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այն բանի համար, որպեսզի,

a/ բարելավվեն սննդամթերքների արտադրության, պահպանման և բաշխման մեթոդների տեխնիկական և գիտական գիտելիքների լայն օգտագործման, սնման սկզբունքների մասին գիտելիքների տարածման և ագրարային համակարգերի կատարելագործման կամ բարենորոգման ուղիով այնպես, որպեսզի ձեռք բերվի բնական ռեսուրսների առավել արդյունավետ յուրացում և օգտագործում, և

b/ ապահովվի պարենամթերքի համաշխարհային պաշարների արդարացի բաշխումը պահանջմունքներին համապատասխան և ինչպես սննդամթերք ներմուծող, այնպես էլ արտահանող երկրների պրոբլեմների հաշվառմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։