Հոդված 12
Հոդված 12.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը:
2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի իրականացման համար պետք է ընդունվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են հանուն
a/ մեռելածնության և մանկական մահացության կրճատման ապահովման և երեխայի առողջ զարգացման,
b/ արտաքին միջավայրի հիգիենայի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավման,
c/ համաճարակային, տեղաճարակային, պրոֆեսիոնալ և այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման, և դրանց դեմ պայքարի,
d/ այնպիսի պայմանների ստեղծման, որոնք ապահովեին բժշկական օգնությունը և բժշկական խնամքը` հիվանդության դեպքում: