Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

1. Սույն դաշնագրին մասնակցող պետություններն իրենց զեկույցները ներկայացնում են փուլ առ փուլ համապատասխան այն ծրագրին, որը պետք է սահմանվի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի կողմից սույն դաշնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` մասնակից պետությունների և շահագրգիռ մասնագիտացված հիմնարկների հետ խորհրդատվություններ անցկացնելով:

2. Զեկույցների մեջ կարող են նշվել այն գործոնները և դժվարությունները, որոնք ներազդում են սույն դաշնագրի ուղղությամբ պարտականությունների կատարման աստիճանի վրա:

3. Եթե համապատասխան տեղեկատվությունները սույն դաշնագրին որևէ մասնակցողի կողմից ավելի վաղ հաղորդված են եղել Միավորված Ազգերի Կազմակերպությանը կամ որևէ մասնագիտացված հիմնարկությանը, ապա հարկ չկա վերաշարադրել այդ տեղեկությունները, և բավական կլինի այդ ձևով հաղորդված տեղեկությունների ճշգրիտ վկայակոչումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։