Հոդված 26
Հոդված 26.
1. Սույն դաշնագիրը բաց է ստորագրելու համար Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ կամ այդ կազմակերպության մասնագիտացված հիմնարկներից ցանկացած հիմնարկության անդամ հանդիսացող ցանկացած պետության, Միջազգային դատարանի կարգավիճակի մասնակից ցանկացած պետության և Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից սույն դաշնագրին մասնակցելու հրավիրված ցանկացած այլ պետության կողմից:
2. Սույն դաշնագիրը ենթակա է վավերացման: Վավերագրերն ավանդապահվում են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ:
3. Սույն դաշնագիրը բաց է դրան միանալու համար սույն հոդվածի 1 կետում նշված ցանկացած պետության առջև:
4. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ ավանդապահության հանձնելու միջոցով:
5. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն դաշնագիրը ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին հայտնում է յուրաքանչյուր վավերագիր կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ավանդապահության հանձնելու մասին: Սույն դաշնագիրն ուժի մեջ է մտնում նրա սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահության հանձնելու օրից երեք ամիս անց: