Հոդված 6
Հոդված 6.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը իր ապրուստի համար աշխատանքով վաստակելու հնարավորություն ստանալը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն հարկ եղած քայլեր այդ իրավունքի ապահովման համար:
2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի լիակատար իրականացման նպատակով պետք է ձեռնարկվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցման և պատրաստության ծրագրեր, տնտեսական, սոցիալական և մշակութային անշեղ զարգացման և արտադրական լրիվ զբաղվածության ձեռքբերման ուղիներ և մեթոդներ այնպիսի պայմաններում, որոնք երաշխավորում են մարդու հիմնական քաղաքական և տնտեսական ազատությունները: