Հոդված 7
Հոդված 7.
Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, մասնավորապես,
a/ վարձատրությունը, որը որպես նվազագույնը բոլոր աշխատավորների համար ապահովում է.
i/ արդար աշխատավարձով և հավասար արժեքի դիմաց հավասար վարձատրությամբ` առանց որևէ տարբերության, ընդսմին մասնավորապես, կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այն պայմաններից ոչ վատ պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ` հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձով.
ii/ իրենց համար և նրանց ընտանիքների համար բավարար գոյությամբ` սույն դաշնագրի որոշումներին համապատասխան,
b/ աշխատանքի այնպիսի պայմանները, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին,
c/ բոլորի համար աշխատանքի մեջ համապատասխան առավել բարձր աստիճաններով առաջ գնալու հավասար հնարավորությունը` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիմունքով,
d/ հանգիստը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը և վճարվող պարբերական արձակուրդը, հավասարապես և վարձատրությունը` տոնական օրերի դիմաց: