Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են ապահովել.

a/ յուրաքանչյուր մարդու իրավունքն իր տնտեսական և սոցիալական շահերի իրականացման և պաշտպանության համար ստեղծելու արհեստակցական միություններ և այդպիսինների մեջ մտնելու ըստ իր ընտրության` համապատասխան կազմակերպության կանոնների պահպանման միակ պայմանով: Նշված իրավունքից օգտվելը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգուկանոնի կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պահպանության համար,

b/ ազգային դաշնություններ կամ կոնֆեդերացիաներ կազմելու արհեստակցական միությունների իրավունքը և միջազգային արհեստակցական կազմակերպություններ հիմնելու կամ այդպիսիններին միանալու առաջինների իրավունքը,

c/ արհեստակցական միությունների իրավունքը` գործելու անարգել, առանց որևէ սահմանափակումների, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգուկանոնի կամ ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար,

d/ գործադուլի իրավունքը` յուրաքանչյուր երկրի օրենքներին համապատասխան դրա իրականացման պայմանով:

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում մտցնելու այդ իրավունքներից օգտվելու օրինական սահմանափակումներ այն անձանց համար, ովքեր մտնում են պետության զինված ուժերի, ոստիկանության կազմի կամ վարչակազմի մեջ:

3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս ասոցիացիաների ազատության և կազմակերպման իրավունքի պաշտպանության վերաբերյալ 1948 թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության Կոնվենցիային մասնակցող պետություններին ընդունելու օրենսդրական ակտեր ի վնաս նշված Կոնվենցիայում նախատեսվող երաշխիքների կամ օրենքը կիրառելու այնպես, որ վնաս հասցվի այդ երաշխիքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։