Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 5 · ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները

1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է:

2. Անտառաշինությունն ընդգրկում է`

ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը.

բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.

գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը.

դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառավերականգնման և անտառապատման, անտառի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի և եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը և անտառային ճանապարհների առկայությունը.

ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը.

զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների ծավալների հաշվարկումը.

է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի և երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական և ռեկրեացիոն կարիքների նպատակով:

3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի՝ սահմանված կարգով հաստատվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։