Գլուխ 15 · ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը
Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը
1. Անտառային օրենսդրության խախտման, անտառային հողերը վնասելու, ինքնակամ զավթելու հետևանքով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց պատճառած վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:
2. Անտառային հողերի ինքնակամ զավթված տարածքները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման: