Հոդված 29. Անտառավերականգնումը
Հոդված 29. Անտառավերականգնումը
1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված և այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով:
2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:
3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:
(29-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-141-Ն)