Գլուխ 5 · ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 15. Անտառաշինական նախագիծը
Հոդված 15. Անտառաշինական նախագիծը
1. Անտառաշինության ընթացքում անտառային տնտեսության վարման նպատակով կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրականացվելիք միջոցառումները:
2. Անտառաշինական նախագծերի մշակման կարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Անտառաշինական նախագծերը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո համարվում են անտառային տնտեսության վարման ընթացիկ և հեռանկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր:
(15-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-141-Ն)