Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 16 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ե» կետերը, 36-րդ հոդվածի երրորդ և 38-րդ հոդվածի երկրորդ մասերի պահանջներն իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփական անտառների նկատմամբ գործողության մեջ են դրվում անտառի շարք անցնելուց 10 տարի հետո:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (11 հոկտեմբերի 1994 թվականի) և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի` «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը (8 հունիսի 1994 թվականի):

4. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած անտառային հարաբերությունների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. նոյեմբերի 26

Երևան

ՀՕ-211-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։