Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 2 · ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝

ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը.

բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) անտառօգտագործման սակագների սահմանումը.

դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը.

զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը:

2. Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝

ա) անտառների պահպանության և պաշտպանության ապահովումը.

բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը և իրականացումը.

գ) անտառային ռեսուրսների և հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի.

դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

ե) անտառների վերականգնումը և անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը.

զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.

է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը:

3. Ոչ պետական անտառների և անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման և անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։