Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը

1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և բույսեր հավաքելու համար, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործելու քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը:

3. Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների և կենդանիների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։