Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 12 · ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը

1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կարող է մինչև 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հավատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները:

3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով անտառները համայնքային կազմակերպություններին են հանձնում առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։