Գլուխ 13 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 57. Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման միջոցառումների ֆինանսավորումը
Հոդված 57. Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման միջոցառումների ֆինանսավորումը
Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում` կատարվող աշխատանքների ծախսերի նորմատիվներին համապատասխան` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: