Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով

1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության և օգտագործման կազմակերպման նպատակով:

2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։