Հոդված 25. Զոհերին փոխհատուցում և աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
Հոդված 25. Զոհերին փոխհատուցում և աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
1. Հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը երաշխավորում է պետությունը և իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, սույն օրենքով սահմանված և այլ իրավական ակտերի կարգավորման շրջանակներից դուրս, ինչպես նաև պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց բարեգործական նվիրաբերումների և նվիրատվությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(25-րդ հոդվածը խմբ. 03.06.19 ՀՕ-56-Ն)