ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸԳլուխ 16 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 124. ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 124. ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
1. Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:
2. Մեղադրյալի մեղքի և պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները: