Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄԳլուխ 22 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 168. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 168. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

1. Դատական ծախսերը բաղկացած են`

1) տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից.

2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից.

3) մասնագետի, հոգեբանի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից.

4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից.

5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից.

6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից.

7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից.

8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:

2. Դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ:

(168-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-300-Ն)

&#9878

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։