Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-02-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 26 · ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

գործել է մինչև 2022-02-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 190. Քննչական ենթակայությունը

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 225.1, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 307.1, 307.2, 307.3, 307.4, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 338.1, 338.2, 338.3, 341, 341.1, 341.2, 342.1, 342.2, 343-345.1 , 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 188.1, 189, 189.1 (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի), 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 և 216.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

3․Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):

5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:

6. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-150-Ն)

6.1. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

6.2. Նախաքննությունն ազգային անվտանգության մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

7. Սույն հոդվածի երկրորդ և չորրորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128, 165, 208, 209, 216, 315, 333-335, 337-338, 339-340, 342, 345 և 346 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 6.1-ին և 6.2-րդ մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի:

9. Ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները 188, 189, 205, 206, 235, 263, 266, 268, 271, 272, 275 և 325 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաև 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, 3-րդ և 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես ազգային անվտանգության մարմինների քննիչները, իսկ 6.2-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-28-Ն)

11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:

12. Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում համապատասխան գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները։

(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., փոփ. 18.03.09 ՀՕ-54-Ն, փոփ. 09.02.11 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-85-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-211-Ն, փոփ., լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-217-Ն, 16.12.16 ՀՕ-231-Ն, 09.06.17 ՀՕ-101-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-375-Ն, 09.07.19 ՀՕ-139-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-71-Ն, լրաց. 22.01.20 ՀՕ-88-Ն, 15.04.20 ՀՕ-232-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-337-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-459-Ն, 03.06.21 ՀՕ-251-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-150-Ն)

(24.03.21 ՀՕ-150-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։